Թեժ գիծ +37410 511 211

Վերանորոգման և կառուցապատման վարկերի տրամադրման ակցիա

 

Վերանորոգման և կառուցապատման վարկերի տրամադրման ակցիա

Ակցիան գործում է 2021թ. փետրվարի 13-ից մինչև մայիսի 31-ը ներառյալ

Վարկավորման պայմաններ

Խումբ

Ա

Բ

Գ

Արժույթ

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Եվրո

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Եվրո

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Եվրո

Վերանորոգում

Գումար

2,000,000 - 30,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ

Ժամկետ

24 - 120 ամիս

Տարեկան տոկոսադրույքներ

Անվանական1

Առաջին 24 ամիսը՝ 12%, որից հետո՝ (ԿԲԼՏ2+5.51)%

Առաջին 24 ամիսը` 9%, որից հետո՝ (ԿԲԼՏ+8.67)%

Առաջին 24 ամիսը՝ 7%, որից հետո՝ (ԿԲԼՏ+7.3)%

Առաջին 24 ամիսը՝ 13%, որից հետո՝ (ԿԲԼՏ+6.51)%

Առաջին 24 ամիսը՝ 10%, որից հետո՝ (ԿԲԼՏ+9.67)%

Առաջին 24 ամիսը՝ 8%, որից հետո՝ (ԿԲԼՏ+8.3)%

Առաջին 24 ամիսը՝ 13.5%, որից հետո՝ (ԿԲԼՏ+7.01)%

Առաջին 24 ամիսը՝ 10.5%, որից հետո՝ (ԿԲԼՏ+10.17)%

Առաջին 24 ամիսը՝ 8.5%, որից հետո՝ (ԿԲԼՏ+8.8)%

Արդյունավետ3

12.81 - 14.17%

9.50 - 10.80%

7.34 - 8.60%

13.93 - 15.31%

10.59 - 11.91%

8.41 - 9.69%

14.49 - 15.89%

11.14 - 12.47%

8.95 - 10.24%

Փաստացի3

12.87 - 18.25%

9.55 - 14.68%

7.39 - 12.36%

13.99 - 19.46%

10.65 - 15.86%

8.47 - 13.51%

14.56 - 20.07%

11.20 - 16.45%

9.01 - 14.10%

Վարկ/Գրավ

Մինչև 90%

Մինչև 80%

Կառուցապատում

Գումար

3,000,000 - 50,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ

Ժամկետ

36 - 120 ամիս

36 - 180 ամիս

36 - 120 ամիս

36 - 180 ամիս

36 - 120 ամիս

36 - 180 ամիս

Տարեկան տոկոսադրույքներ

Անվանական1

Առաջին 24 ամիսը՝ 13%, որից հետո՝ (ԿԲԼՏ+6.51)%

Առաջին 24 ամիսը` 10%, որից հետո՝ (ԿԲԼՏ+9.67)%

Առաջին 24 ամիսը՝ 8%, որից հետո՝ (ԿԲԼՏ+8.3)%

Առաջին 24 ամիսը՝ 14%, որից հետո՝ (ԿԲԼՏ+7.51)%

Առաջին 24 ամիսը՝ 11%, որից հետո՝ (ԿԲԼՏ+10.67)%

Առաջին 24 ամիսը՝ 9%, որից հետո՝ (ԿԲԼՏ+9.3)%

Առաջին 24 ամիսը՝ 14.5%, որից հետո՝ (ԿԲԼՏ+8.01)%

Առաջին 24 ամիսը՝ 11.5%, որից հետո՝ (ԿԲԼՏ+11.17)%

Առաջին 24 ամիսը՝ 9.5%, որից հետո՝ (ԿԲԼՏ+9.8)%

Արդյունավետ

13.93 - 14.51%

10.56 - 11.13%

8.38 - 8.94%

15.06 - 15.65%

11.66 - 12.25%

9.46 - 10.03%

15.63 - 16.23%

12.21 - 12.81%

10.01 - 10.58%

Փաստացի

13.97 - 16.39%

10.58 - 12.92%

8.40 - 10.65%

15.10 - 17.57%

11.69 - 14.06%

9.49 - 11.78%

15.67 - 18.17%

12.24 - 14.64%

10.03 - 12.35%

Վարկ/Գրավ

Մինչև 90%

Մինչև 80%

Այլ ընդհանուր պայմաններ

Հաճախորդ

Բանկում գործող հիփոթեքային վարկ ունեցող հաճախորդներ

Բանկի աշխատավարձային նախագծի շրջանակներում սպասարկվող կամ Բանկում գործող ժամկետային ավանդ4 կամ վարկ5 (այդ թվում բիզնես) ունեցող հաճախորդներ

Ա և Բ խմբերում չընդգրկված (ներառյալ Բանկի հաճախորդ չհանդիսացող) հաճախորդներ

PTI6

Եկամուտների վերլուծություն չի իրականացվում

≤ 70%

≤ 60%

Վարկային պատմության պահանջներ7

  • Հայտատուն չպետք է օգտված լինի պատերազմական գործողություններով պայմանավորված վարկային արձակուրդից:
  • Նախորդ երեք տարվա ընթացքում չպետք է ունենա «ստանդարտ»-ից խիստ դասով դասակարգում:
  • Նախորդ մեկ տարվա ընթացքում ժամկետանց օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30-ը1:

 

1 Վերջին մեկ տարում ժամկետանց օրերի հանրագումարը 21 - 30 լինելու դեպքում տարեկան անվանական տոկոսադրույքը կսահմանվի 0.5 տոկոսային կետով բարձր:

2 ԿԲԼՏ - "Կոնվերս Բանկ" ՓԲԸ Լողացող Տոկոսադրույք: Սահմանվում է Բանկի կողմից տարեկան երկու անգամ՝ հիմք ընդունելով հիմնական ցուցանիշները, իսկ վերջիններիս անհասանելիության դեպքում՝ երկրորդային ցուցանիշները: Փոփոխման դեպքում գործող պայմանագրերի անվանական տոկոսադրույքը փոփոխվում է ոչ շուտ, քան վարկառուին այդ մասին տեղեկացնելուց մեկ ամիս հետո:
Հիմնական ցուցանիշներ. ՀՀ դրամի դեպքում՝ ՀՀ պետական 180-օրյա զեղչատոկոսային պարտատոմսերի եկամտաբերության կորի տոկոսադրույքը, որը հրապարակվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից https://www.cba.am ինտերնետային կայքում; ԱՄՆ դոլարի կամ եվրոյի դեպքում՝ համապատասխանաբար "ԱՄՆ դոլար 6-ամսյա ICE LIBOR" և "Եվրո 6-ամսյա ICE LIBOR" բենչմարկները, որոնք հրապարակվում են Intercontinental Exchange (ICE) (Ինտերկոնտինենտալ Էքսչենջ (ICE)) կազմակերպության կողմից https://www.theice.com ինտերնետային կայքում:
Երկրորդային ցուցանիշներ. ՀՀ դրամի դեպքում՝ ՀՀ ԿԲ կողմից սահմանվող վերաֆինանսավորման տոկոսադրույքը; ԱՄՆ դոլարի դեպքում՝ ԱՄՆ Ֆեդերալ Ռեզերվ բանկի կողմից սահմանված Federal funds-ի տոկոսադրույքը կամ միջակայքի վերին շեմը; եվրոյի դեպքում՝ Եվրոպական կենտրոնական բանկի Marginal lending facility-ի տոկոսադրույքը:
Ընդ որում՝ հիմնական ցուցանիշների հասանելիության անհնարինության և երկրորդային ցուցանիշների կիրառման դեպքում երկրորդային ցուցանիշների հիման վրա սահմանված ԿԲԼՏ-ներով ֆինանսավորումների անվանական տոկոսադրույքները սահմանվում են այնպես, որ ֆինանսավորման տոկոսադրույքի հաստատուն բաղադրիչի փոփոխության պայմաններում անվանական տոկոսադրույքի մեծությունը մնա անփոփոխ:
Սահմանված ԿԲԼՏ տոկոսադրույքները հրապարակվում են Բանկի պաշտոնական ինտերնետային կայքում https://conversebank.am/hy/kbht/ հասցեով և հասանելի են Բանկի տարածքում:
Այս վարկի անվանական տոկոսադրույքը Բանկի կողմից կարող է փոփոխվել ոչ ավելի հաճախ, քան տարին երկու անգամ: Լողացող տոկոսադրույքի բարձրացման և իջեցման առավելագույն շեմը սահմանվում է +/- 3 տոկոսային կետ:
Հաշվարկված անվանական տոկոսադրույքի մեծությունը կլորացվում է մինչև մեկ հարյուրերորդական:
Ամփոփագրի թարմացման ամսաթվի դրությամբ գործող ԿԲLՏ մեծություններ. ՀՀ դրամ՝ 6.49%, ԱՄՆ դոլար՝ 0.33%, Եվրո՝ -0.3%:

3 Արդյունավետ տոկոսադրույքը ներառում է միայն Բանկի կողմից սահմանված վճարները՝ վարկի տրամադրման վճար: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը բացի Բանկի կողմից սահմանված վճարներից ներառում է վարկը ստանալու համար անհրաժեշտ այլ վճարները՝ գրավի գնահատման, միասնական տեղեկանքի, նոտարական և գրավի իրավունքի գրանցման վճարներ:

4 Ավանդի սպասարկման նվազագույն ժամկետ՝ 3 ամիս, նվազագույն մնացորդ՝ 1.000.000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ:

5 Վարկի սպասարկման նվազագույն ժամկետ՝ 6 ամիս, նվազագույն պայմանագրային (տրամադրված) գումար՝ 1.000.000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ:

6 PTI - Վարկի գծով մայր գումարի, տոկոսագումարի, սպասարկման և ապահովագրության վճարների (առկայության դեպքում) ամսական մարումների՝ ժամանակացույցով սահմանվող առավելագույն մեծության հարաբերակցությունը վարկառուի/համավարկառուների ամսական զուտ եկամուտների հանրագումարին:

7 Պայմանները չեն տարածվում երաշխավորությունների վրա:
 

 Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Սահմանափակումներ

  1. Վարկառուին առաջադրվող պայմաններն ու պահանջները վերաբերում են նաև համավարկառուներին:
  2. PTI ≤ 60 - 70%՝ կախված "վարկ/գրավ" հարաբերակցության մեծությունից:
  3. 25,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ և ավելի գումարի վարկի դեպքում՝ OTI ≤ 70 - 80 (PTI + 10%):
  4. OTI - Վարկի տրամադրման պահին տվյալ վարկի և վարկառուի/համավարկառուների և վերջիններիս հետ ընդհանուր տնտեսություն վարող անձանց անունով առկա մյուս բոլոր վարկերի գծով մայր գումարի, տոկոսագումարի, սպասարկման և ապահովագրության վճարների (առկայության դեպքում) ամսական մարումների՝ ժամանակացույցով սահմանվող առավելագույն մեծությունների հանրագումարի հարաբերակցությունը այդ նույն անձանց ամսական զուտ եկամուտների հանրագումարին:
  5. Վարկի համար դիմելու պահին հայտատուի տարիքը չպետք է գերազանցի 60-ը:
  6. Գրավատուի տարիքը (վարկառուից տարբեր լինելու դեպքում) վարկային հայտի դիտարկման պահին չպետք է գերազանցի 70 տարեկանը:
  7. Վերանորոգվում/կառուցապատվում է վարկառուի սեփականությունը հանդիսացող բնակելի կամ ոչ բնակելի անշարժ գույքը:
  8. Վերանորոգման դեպքում վարկառուն պարտավորվում է աշխատանքներն ավարտել պայմանագրով նախապես սահմանված ժամկետում, բայց ոչ ուշ, քան 1 տարվա ընթացքում:
  9. Վարկը ենթակա է մոնիթորինգի՝ Բանկի համապատասխան ներքին իրավական ակտերի համաձայն:

Հաճախորդի կողմից կատարվող վճարների ցանկ

Վարկային հայտի ուսումնասիրության վճար

0

Վարկի տրամադրման վճար

Վարկի գումարի 0.5%, նվազագույնը՝ 25,000 ՀՀ դրամ (գանձվում է մինչ վարկի տրամադրումը)

Վարկային հաշվի սպասարկման վճար

0

Գրավի առարկայի գնահատման ծախսեր

8,000 - 10,000 ՀՀ դրամ

Միասնական տեղեկանք 

10,000 ՀՀ դրամ

Նոտարական վավերացում 

20,000 ՀՀ դրամ

Գրավի իրավունքի գրանցում ՀՀ Կադաստրի կոմիտեում

27,000 ՀՀ դրամ

 

 
     

 

Վարկի տրամադրման դեպքում վարկառուի համար բացվող խնայողական հաշիվների սակագներ

ՀՀ դրամով վարկերի դեպքում

Մեկ դրամային խնայողական հաշվի

բացում

0 ՀՀ դրամ

տարեկան սպասարկում

0 ՀՀ դրամ

Արտարժույթով վարկերի դեպքում

Մեկ դրամային և մեկ արտարժութային (վարկի արժույթին համապատասխան) խնայողական հաշիվների

բացում

0 ՀՀ դրամ

տարեկան սպասարկում

0 ՀՀ դրամ

Այլ պայմաններ՝ համաձայն Բանկի հաշիվների բացման և սպասարկման դրույթների:

 Եթե հաճախորդն արդեն իսկ ունի նշված արժույթներով խնայողական հաշիվներ, ապա նոր հաշիվներ կարող են չբացվել՝ փոխարենը գործողների պայմանները կխմբագրվեն նշվծին համապատասխան:

Վարկի վաղաժամկետ մարում

Վարկառուն իրավունք ունի վաղաժամկետ մարել վարկի գումարը կամ դրա մի մասը, այդ թվում՝ վերաֆինանսավորման միջոցով:
Վարկի գումարի կամ դրա մի մասի վաղաժամկետ մարման դեպքում Բանկը կնվազեցնի վարկավորման ընդհանուր ծախսը, այդ թվում` վարկային պայմանագրի համաձայն վճարման ենթակա ընդհանուր տոկոսագումարը և սպասարկման վճարները:
Վարկառուի ընտրությամբ Բանկը, վաղաժամկետ մարված գումարին համամասնորեն, կնվազեցվի ամսական վճարումների չափը` վարկի մարման ժամկետը թողնելով անփոփոխ, կամ կնվազեցվի վարկի մարման ժամկետը` անփոփոխ թողնելով ամսական վճարումների չափը:

Տույժեր և տուգանքներ

 Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում վարկառուն Բանկին վճարում է տույժ` ժամկետանց գումարի 0.13% չափով՝ ուշացման յուրաքանչյուր օրվա համար:

Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ` - տույժ/տուգանք - տոկոսագումար, սպասարկման վճար - մայր գումար:

Վարկի վաղաժամկետ մարման դեպքում վարկառուն Բանկին վճարում է տուգանք.

  • Վարկի վաղաժամկետ մարված գումարի 0.6% չափով, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում վարկային պայմանագրի գործողության առաջին տարվա ընթացքում,
  • Վարկի վաղաժամկետ մարված գումարի 0.4% չափով, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում վարկային պայմանագրի գործողության երկրորդ տարվա ընթացքում,
  • Վարկի վաղաժամկետ մարված գումարի 0.2% չափով, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում վարկային պայմանագրի գործողության երրորդ տարվա ընթացքում:

Վարկային պայմանագրի գործողության մնացած ժամանակահատվածի համար Վարկը վաղաժամկետ մարելու տուգանք սահմանված չէ:

Մտածելու ժամանակ

 Վարկային պայմանագրի կնքումից առնվազն 7 օր առաջ Բանկը առձեռն կամ փոստով Ձեզ կտրամադրի վարկային պայմանագիր կնքելու առաջարկ և վարկային պայմանագրի նախագիծ: Վարկային պայմանագիր կնքելու առաջարկն ուժի մեջ է 7 աշխատանքային օր՝ վարկառուին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

Վարկի մարման եղանակներ

  1. Անուիտետային (հավասարաչափ ամսական մարում),որում մայր գումարը և կուտակված տոկոսները ներառված են փոփոխական մասերով:
  2. Զսպանակաձև (փոփոխական ամսական մարում), որում մայր գումարը ներառված է հավասար չափով, իսկ կուտակված տոկոսները` փոփոխական:

Վարկը կարող է տրամադրվել մինչև 12 ամիս արտոնյալ ժամանակաշրջանով (grace period), որի ընթացքում վարկառուն կարող է ստանալ ամբողջ վարկը կամ դրա մի մասը:
Արտոնյալ ժամանակաշրջանը տրամադրվում է վարկի ժամկետի սկզբից, որի ընթացքում ենթակա է մարման միայն ստացված վարկի մնացորդի նկատմամբ հաշվարկված տոկոսագումարը:

Վարկը կարող է տրամադրվել փուլային եղանակով (առավելագույնը՝ 5 տրանշով), ընդ որում՝ վարկի գումարը 10 մլն ՀՀ դրամ/համարժեք արտարժույթ գերազանցելու դեպքում փուլային եղանակով տրամադրման պայմանը պարտադիր է

Ապահովում

1. Կառուցապատվող (/վերա/կառուցվող) անշարժ գույք
2. Բանկի պահանջով` նաև այլ բնակելի անշարժ գույք
3. Առնվազն մեկ երաշխավոր կամ համավարկառու

Վարկ /գրավ հարաբերակցություն

Մինչև 90%՝ համաձայն վարկի պայմանների աղյուսակի:
Հիմք է ընդունվում գրավի գնահատված իրացվելի արժեքը և վերաբերում է տվյալ գույքի գրավով ապահովված բոլոր վարկերի հանրագումարին:

Երաշխավորին ներկայացվող պահանջներ

Որպես երաշխավոր կարող են հանդես գալ իրավաբանական և ֆիզիկական անձինք:

Երաշխավորը՝

  • պետք է ունենա կայուն հիմնավորված եկամուտ և/կամ սեփականության/համասեփականության իրավունքով պատկանող անշարժ և/կամ պետական գրանցման ենթակա շարժական գույք,
  • վարկի տրամադրման պահին կարող է ունենալ առավելագույնը 3 գործող երաշխավորություն` տրամադրված այլ անձանց պարտավորությունների դիմաց, որոնց պարտավորությունները ժամկետանց չեն,
  • վարկի տրամադրման պահին չպետք է ունենա խնդրահարույց, իսկ վերջին 12 ամիսների ընթացքում 30 և ավելի օր ժամկետանց պարտավորություններ,
  • չի կարող միաժամանակ հանդես գալ որպես համավարկառու:

Երաշխավորության վերաբերյալ բացատրական տեղեկատվություն

Եթե վարկառուն չկատարի իր պարտավորությունները, ապա երաշխավորն է վճարելու նրա փոխարեն, վատանալու է նաև երաշխավորի վարկային պատմությունը և հնարավոր է՝ երաշխավորը զրկվի իր սեփական գույքից: 

Կոնվերս Բանկը՝

  • երաշխավորին կտրամադրի վարկային և երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ,
  • հաղորդակցումը կիրականացնի երաշխավորի կողմից ընտրված եղանակով,
  • առնվազն 7 օր առաջ կծանուցի պայմանագրի պայմանների փոփոխության մասին,
  • 1 օր առաջ կհիշեցնի առկա պարտավորության վերաբերյալ,
  • վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո այդ մասին կտեղեկացնի երաշխավորին:

Երաշխավորն իրավունք ունի՝

  • ցանկացած ժամանակ Բանկից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին,
  • վարկառուից հետ ստանալու իր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:

Տոկոսագումարների հաշվարկման օրինակ

Հետևյալ պայմաններով վարկի դեպքում՝

Վարկի գումար

10,000,000 ՀՀ դրամ

Անվանական տոկոսադրույք

13%

Մարման ժամկետ

10 տարի

Մարման տեսակ

Անուիտետային

Տոկոսագումարները կկազմեն՝

Ամսական մարում (մայր գումար + տոկոսագումար)

149,311

Ընդհանուր տոկոսագումար

7,917,289

Մարումների հանրագումար

17,917,289

Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է անվանական տոկոսադրույքի հիման վրա, որը կիրառվում է նվազող մնացորդի նկատմամբ, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման ու սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ 
հասցեում:

Գրավի գնահատում

Գրավադրվող գույքը ենթակա է գնահատման Բանկի հետ համագործակցող գույքի գնահատում իրականացնող ընկերություններից որևէ մեկի կողմից: Գնահատող ընկերության ընտրությունը կատարվում է հաճախորդի կողմից: Գույքի շուկայական/իրացվելի արժեքի գնահատման հաշվետվությունը վավեր է հաշվետվության տրման օրվանից 2 ամսվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում (օրինակ՝ գների փոփոխություն) կարող է պահանջվել լրացուցիչ գնահատում:

Գնահատող ընկերությունների ցանկ

Բանկի հետ հաղորդակցման եղանակ

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել "Կոնվերս Բանկ" ՓԲԸ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:

Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրում (ներառյալ ԱԱՀ)

  •  Քաղվածքի տրամադրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարբերականությամբ (մեկ անգամ)` 0,
  • Հավելյալ քաղվածքի տրամադրում1

ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարբերականությունից բացի.
-մինչև 3 տարի վաղեմության՝ 1,000 ՀՀ դրամ
-3 տարի և ավելի վաղեմության (Բանկում պահպանված լինելու դեպքում)՝ 3,000 ՀՀ դրամ

  • Տարբեր հաստատություններ ներկայացնելու համար տեղեկանք1

-Մեկ ամսվա ընթացքում բացված հաշիվների դեպքում2՝ 5,000 ՀՀ դրամ
-Ավելի վաղ բացված հաշիվների դեպքում՝ 3,000 ՀՀ դրամ

  • Վճարված տոկոսագումարի վերաբերյալ՝ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտե ներկայացվող տեղեկանք՝ 1,000 ՀՀ դրամ
  • Տեղեկանք Բանկի ինտերնետային կայքի միջոցով ներկայացված հայտի հիման վրա՝ 3,000 ՀՀ դրամ
  • Տեղեկանքներ/գրություններ

 Կատարված գործարքների վերաբերյալ
-Մինչև մեկ ամսվա վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 3,000 ՀՀ դրամ
-Մեկ ամսից ավելի վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 5,000 ՀՀ դրամ
 Բանկում գրավադրված գույքի՝ հաջորդող գրավի/օտարման համաձայնության վերաբերյալ գրություն` 6,000 ՀՀ դրամ՝ գրավադրված յուրաքանչյուր գույքի համար

  • Փաստաթղթեր, գործարքի կատարման հիմքեր, և այլ փաստաթղթերի պատճեններ (յուրաքանչյուր փաստաթղթի համար)

-Մինչև 1 ամիս վաղեմություն ունեցող՝ 1,800 ՀՀ դրամ
-Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող՝ 3,000 ՀՀ դրամ
-Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող՝ 12,000 ՀՀ դրամ

Այլ ծառայությունների սակագներ (ներառյալ ԱԱՀ)

  • Փաստաթղթերի, քաղվածքների կամ այլ փաստաթղթերի փոստային առաքում

 Ներհանրապետական և ԱՀ՝ 0
 Միջազգային

- Օրենքով և պայմանագրով սահմանված լինելու դեպքում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին
- Այլ դեպքերում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 1,500 ՀՀ դրամ

  • Փաստաթղթերի, քաղվածքների կամ այլ փաստաթղթերի՝ Պատվիրակված առաքման փոստային ծառայության միջոցով առաքում

- Ներհանրապետական և ԱՀ՝ 3,000 ՀՀ դրամ
- Միջազգային` Առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 3,000 ՀՀ դրամ

  • Գրավադրված անշարժ գույքի հասցեում ընտանիքի անդամի հաշվառման նպատակով Բանկի համաձայնության տրամադրում (գանձվում է համաձայնության տրամադրման համար՝ անկախ գրանցվողների քանակից)` 3,000 ՀՀ դրամ
  • Բանկում գրավադրված անշարժ գույքի սեփականության փաստաթղթերի փոփոխության համար Բանկի համաձայնության տրամադրում3` 0.5%, նվազագույնը՝ 12,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 60,000 ՀՀ դրամ
  • Գրավադրված անշարժ գույքը վարձակալության հանձնելու թույլտվության տրամադրում` 12,000 ՀՀ դրամ
  • Գրավատուի կամ վարկառուի դիմումի հիման վրա գրավադրված գույքի մասնակի ազատում (բացառությամբ դրամական միջոցների և առարկայազուրկ մետաղական հաշիվների գրավադրման)` 20,000 ՀՀ դրամ (ըստ յուրաքանչյուր գույքի)
  • Վարկի պայմանների վերանայում4` 0.5%, նվազագույնը՝ 12,000 ՀՀ դրամ

 

1Նույն հաճախորդին տեղեկանքի և քաղվածքի միաժամանակյա տրամադրման և տեղեկանքի դիմաց գանձում նախատեսված լինելու դեպքում գանձումը կատարվում է միայն տեղեկանքի դիմաց:
2Մեկից ավելի գործող հաշիվ ունենալու պարագայում դիտարկվում է ավելի վաղ բացված հաշվի բացման ամսաթիվը՝ անկախ տեղեկանքում ներառվելու փաստից:
3 Սակագնի հաշվարկը կատարվում է՝ հիմք ընդունելով գրավի սկզբնական գնահատված արժեքը:
Սակագնի հաշվարկը կատարվում է` հիմք ընդունելով տրամադրված վարկի գումարը:Նախատեսված սակագները գանձվում են հաճախորդի կողմից վարկի պայմանների վերանայման դիմումը ներկայացնելու պահին:

Անհրաժեշտ փաստաթղթերը

1

Վարկային հայտ

2

Վարկառուի, համավարկառուների, վերջիններիս հետ ընդհանուր տնտեսություն վարող անձանց, երաշխավորների, գրավատուների անձը հաստատող փաստաթղթեր, Հանրային ծառայությունների համարանիշեր կամ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տրամադրված տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ (չի պահանջվում, եթե ներկայացվում է նույնականացման քարտ)

3

Բնակության վայրի մասին տեղեկանք` համատեղ բնակվող ընտանիքի անդամների վերաբերյալ նշումով

4

 

Տեղեկանք աշխատավայրից, որի տրամադրման ժամկետը Բանկ ներկայացնելու օրվա դրությամբ չպետք է գերազանցի 20 օրացուցային օրը (կարող է պահանջվել նաև գործատուի կողմից ներկայացվող տարեկան անհատական հաշվետվության պատճենը)
Տեղեկանք կարող է չպահանջվել, եթե հայտատուն դիմելուն նախորդող առնվազն 6 ամիսների ընթացքում աշխատավարձը ստացել է Բանկի միջոցով


4.1*

Ոչ ձեռնարկատիրական այլ գործունեության իրականացման դեպքում (օր.` ներդրումային գործունեություն, գույքի հանձնում վարձակալության, ներդրումներ ավանդներում և այլն) պետք է ներկայացվի տեղեկանք այդ գործունեությունից ստացված եկամուտների վերաբերյալ

4.2

Ձեռնարկատիրական գործունեության իրականացման դեպքում`

§  տեղեկանք գործունեությունից ստացված եկամուտների վերաբերյալ՝ իրավաբանական անձանց համար;

§  ֆինանսական վերլուծություն՝  անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց համար

Հայտատուի ԱՁ հանդիսանալու դեպքում՝ տեղեկանք ՊԵԿ-ից՝ պետության հանդեպ վերջինիս ունեցած պարտավորությունների վերաբերյալ, իսկ լիցենզավորում կամ որոշակի գործունեություն իրականացնելու թույլտվություն պահանջող գործունեությամբ զբաղվելու պարագայում՝ նաև համապատասխան լիցենզիա և/կամ թույլտվություն՝ եթե վերջինս հանդիսանում է վարկառուի եկամտի վրա էական ազդեցություն ունեցող գործոն

5

Վարկառուի/համավարկառուների սեփականությունը հանդիսացող սեփականություն հանդիսացող գույքի սեփականության իրավունքի վկայականներ

6

Կառուցապատվող/բարեկարգվող/վերակառուցվող գույքի սեփականության իրավունքի վկայականի բնօրինակ, ձեռքբերման հիմքեր (առուծախի պայմանագիր, ժառանգության վկայագիր և այլն) և սեփականատերերի անձը հաստատող փաստաթղթեր, ամուսնության, ամուսնալուծության վկայականներ (առկայության դեպքում), որոնք պետք է ներկայացվի մինչ համապատասխան վարկի տրամադրումը

7

ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված Անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկանք՝ գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ (ներկայացվում է վարկի հաստատումից հետո)

8

Վարկառուի/գրավատուների ամուսնության, ամուսնալուծության վկայականներ (առկայության դեպքում)

9

Գրավի նախնական գնահատման եզրակացություն/ակտ՝ ներկայացվում է մինչև վարկի հաստատումը

10

Նախատեսվող աշխատանքների նախահաշիվ, իսկ շինարարության թույլտվություն պահանջող աշխատանքների իրականացման դեպքում` համապատասխան շին. թույլտվություն՝ աշխատանքների կատարման վերջնաժամկետի նշումով

11

Վարկառուի, համավարկառուների, երաշխավորների, գրավատուների ԱՔՌԱ հարցում կատարելու համաձայնություններ և ԱՔՌԱ հաշվետվություններ (մինչ վարկի հաստատումը)

12

Բանկի պահանջով՝ այլ փաստաթղթեր

13

Վարկառուն վարկի ստացման օրվանից 12 ամիս հետո պետք է Բանկ ներկայացնի կառուցապատվող շինության գնահատման ակտը՝ գնահատված բանկի հետ համագործակցող գնահատող կազմակերպություններից մեկի կողմից

 

* Փաստաթղթերը պահանջվում են այն վարկերի համար, որոնց դեպքում դիտարկվում են վարկառուի եկամուտները

Ուշադրություն

Արտարժույթի փոխարժեքի փոփոխությամբ պայմանավորված կարող է փոխվել տարեկան փաստացի տոկոսադրույքը և վարկի մարումների մեծությունը:

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ տվյալները կտրամադրվեն վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմություն ունենալը հետագայում կարող է խոչընդոտել վարկի ստացման հարցում: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ստանալ Ձեր վարկային պատմության զեկույցը:

Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:

Գրավի իրացումից ստացված գումարը Ձեր վարկային պարտավորությունները մարելու համար բավարար չլինելու դեպքում, դրանք կարող են մարվել Ձեր և/կամ երաշխավորի այլ գույքի հաշվին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:

Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել մատուցվող լրացուցիչ ծառայությունների սակագները՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, փոստով ծանուցումն առաքելու միջոցով և հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է հաճախորդի պատշաճ իրազեկում:

 

Վարկը տրամադրելու դրական որոշման և մերժման գործոններ

Բանկը հակված է տրամադրել վարկը, եթե՝

  • Հայտատուն համապատասխանում է տվյալ վարկի տրամադրման պայմաններին և սահմանափակող դրույթներին,
  • Հայտատուն բանկի պահանջով իր վարկային պարտավորությունը ապահովում է գրավով,
  • Հայտատուն գնահատման արդյունքում ճանաչվում է վարկունակ,
  • Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը և տեղեկանքները արժանահավատ են և ներառում են բոլոր անհրաժեշտ տեղեկությունները
  • Հայտատուի վարկային պատմությունը դրական է կամ բացակայում է:

Հայտատուի՝ վերոնշյալ պայմաններից ցանկացածին, ինչպես նաև Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ պահանջներին չհամապատասխանելը, կարող է հանգեցնել վարկի տրամադրման մերժմանը:

Վարկի տրամադրման որոշման մասին տեղեկացնելու և վարկը տրամադրելու ժամկետները

Որոշման կայացումը տևում է առավելագույնը 7 բանկային օր, հաճախորդը տեղեկացվում է մեկօրյա ժամկետում, վարկը տրամադրվում է 7 բանկային օրվա ընթացքում:

Վարկի ձևակերպման վայր և տրամադրման եղանակ

  • Վարկը տրամադրվում է Գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում
  • Վարկի գումարը տրամադրվում է վարկառուին՝ հաշվին մուտքագրման եղանակով:

Ձեր ֆինանսական տեղեկատուն

"Ձեր ֆինանսական տեղեկատուն" ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է՝ https://www.fininfo.am/finhelper/index.php?type=mortgage:

Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ

Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով (ֆիզիկական անձանց դեպքում):

Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող., 15
"Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ [email protected]
Հեռախոս` (+37460) 70-11-11
Ֆաքս` (+37410) 58-24-21

Կապ Բանկի հետ

Մանրամասների և հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝

  • այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
  • այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
  • զանգահարել +374 10 511211 հեռախոսահամարով
  • Viber ՝ +374 95 511211
  • Skype ՝ conversebank-callcenter

          Թարմացվել է 13.02.2021թ. 18:40       

 Տեղեկատվական ամփոփագիր

Ֆինանսներ բոլորի համար