Թեժ գիծ +37410 511 211

KFW և WB ռեսուրսներով ՓՄՁ ֆինանսավորման ակցիա

 

KFW և WB ռեսուրսներով ՓՄՁ ֆինանսավորման ակցիա

Ակցիան գործում է 2020թ. նոյեմբերի 2-ից 2021թ. դեկտեմբերի 30-ը ներառյալ

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ն (այսուհետ՝ Բանկ) ԳՀՀ ԾԳԿ հիմնարկի հետ համագործակցության շրջանակներում իրականացնում է ՓՄՁ ֆինանսավորման ակցիա (այսուհետ` Ակցիա)՝ վարկավորման հետևյալ պայմաններով.

Նվազագույն գումար

5,000,001 ՀՀ դրամ

Մեկ վարկառուի առավելագույն վարկային դիրք Ակցիայի շրջանակներում տրամադրված վարկերի մասով

100,000,000 ՀՀ դրամ

Ժամկետ

3 - 60 ամիս

Նպատակ

Հիմնական միջոցների ձեռքբերում, շրջանառու միջոցների համալրում

Տարեկան անվանական տոկոսադրույք

12%

Տարեկան արդյունավետ* տոկոսադրույք

12.68 - 13.18%

Հայտի ուսումնասիրության վճար

0 ՀՀ դրամ

Տրամադրման վճար

0 ՀՀ դրամ

 * Արդյունավետ տոկոսադրույքը ներառում է միայն Բանկի կողմից սահմանված վճարները՝ վարկային հայտի ուսումնասիրության և վարկի տրամադրման վճարներ:

   Ընդհանուր դրույթներ և պայմաններ

 Վարկառուի կողմից իրականացվող վճարների ցանկ

Գրավի առարկայի գնահատում

Անշարժ գույքի դեպքում՝ սկսած 18,000 ՀՀ դրամից

Շարժական գույքի դեպքում՝ սկսած 10,000 ՀՀ դրամից

Միասնական տեղեկանք

Անշարժ գույքի դեպքում՝ 10,000 ՀՀ դրամ

Շարժական գույքի դեպքում՝ 0

Գրավի իրավունքի գրանցում

Անշարժ գույքի դեպքում՝ 27,000 ՀՀ դրամ

Շարժական գույքի դեպքում՝ 2,000 ՀՀ դրամ

Նոտարական վավերացում

20,000 ՀՀ դրամ

Գրավադրվող գույքի ապահովագրություն

  • Անշարժ գույք՝ 0.12 – 0.16 (պահանջի առկայության դեպքում)
  • Մարդատար մեքենա (Կասկո)՝ 2.5% (որպես տաքսի օգտագործվող՝ 6%)
  • Հատուկ նշանակության շարժական գույք՝ ըստ ապահովագրական ընկերության գնանշման

 

Տույժեր և տուգանքներ

Բանկի կողմից կարող են կիրառվել հետևյալ տույժերն ու տուգանքները.

  1. Ժամկետանց վարկի և/կամ ժամկետանց տոկոսագումարի դեպքում՝ ժամկետանց գումարի 0.13 տոկոսի չափով՝ ուշացման յուրաքանչյուր օրվա համար:
    Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ` տույժ/տուգանք, տոկոսագումար, մայր գումար:
  2. Վարկի տրամադրման համար սահմանված նախապայմաններից յուրաքանչյուրի խախտման դեպքում` վարկի գործող տոկոսադրույքի բարձրացում մինչև 4 տոկոսային կետով:
  3. Մինչև գործողության ժամկետի կեսը վարկի վաղաժամկետ մարման դեպքում կիրառվում է տուգանք վաղաժամկետ մարվող գումարի 5%-ի չափով:

Մայր գումարի և տոկոսագումարների մարման հաճախականություն և եղանակ

Կատարվում է հետևյալ եղանակներից մեկով`

  1. "Անուիտետային" (հավասարաչափ ամսական մարում), որում մայր գումարը և կուտակված տոկոսները ներառված են փոփոխական մասերով:
  2. "Զսպանակաձև" (նվազող ամսական մարում), որում մայր գումարը ներառված է հավասար չափով, իսկ կուտակված տոկոսները` փոփոխական:
  3. "Ճկուն", որի դեպքում վարկի մայր գումարի մարումներն իրականացվում են գործունեության առանձնահատկություններից ելնելով, իսկ տոկոսագումարները` ամսական:
     

Ապահովում

Շարժական և անշարժ գույքի, ՀՀ օրենսդրությամբ չարգելված ցանկացած նյութական և ոչ նյութական արժեքների գրավ, անհրաժեշտության դեպքում՝ նաև երաշխավորություն:

Վարկ/գրավ հարաբերակցություն

Մինչև գրավի գնահատված իրացվելի արժեքի 70%՝ կախված գրավադրվող գույքի տեսակից:
Ոսկյա իրերի գրավադրման դեպքում ֆինանսավորումն իրականացվում է մինչև գնահատված արժեքի 100%-ը:
Սկսնակ բիզնեսի դեպքում որպես ապահովվածության միջոց դիտարկվում է անշարժ գույքի գրավ, ընդ որում՝ վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրվող գույքի իրացվելի արժեքի 50 տոկոսը:

Երաշխավորին ներկայացվող պահանջներ

Երաշխավորը՝

  • պետք է ունենա կայուն հիմնավորված եկամուտ կամ սեփականության/համասեփականության իրավունքով պատկանող անշարժ և/կամ պետական գրանցման ենթակա շարժական գույք,
  • վարկի տրամադրման պահին կարող է ունենալ առավելագույնը 3 գործող երաշխավորություն` տրամադրված այլ անձանց պարտավորությունների դիմաց, որոնց պարտավորությունները ժամկետանց չեն,
  • վարկի տրամադրման պահին չպետք է ունենա խնդրահարույց, իսկ վերջին 12 ամիսների ընթացքում 30 և ավելի օր ժամկետանց պարտավորություններ,
     

Երաշխավորության վերաբերյալ բացատրական տեղեկատվություն

Եթե վարկառուն չկատարի իր պարտավորությունները, ապա երաշխավորն է վճարելու նրա փոխարեն, վատանալու է նաև երաշխավորի վարկային պատմությունը և հնարավոր է՝ երաշխավորը զրկվի իր սեփական գույքից:

Կոնվերս Բանկը՝

  • Երաշխավորին կտրամադրի վարկային և երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ,
  • Հաղորդակցումը կիրականացնի երաշխավորի կողմից ընտրված եղանակով,
  • առնվազն 7 օր առաջ կծանուցի պայմանագրի պայմանների փոփոխության մասին,
  • 1 օր առաջ կհիշեցնի առկա պարտավորության վերաբերյալ,
  • Վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո այդ մասին կտեղեկացնի երաշխավորին:

Երաշխավորն իրավունք ունի՝

  • Ցանկացած ժամանակ Բանկից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին,
  • Վարկառուից հետ ստանալու իր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:

Տոկոսագումարների հաշվարկման օրինակ

Հետևյալ պայմաններով վարկի դեպքում՝

Վարկի գումար

10,000,000 ՀՀ դրամ

Անվանական տոկոսադրույք

12%

Մարման ժամկետ

60 ամիս

Մարման տեսակ

Անուիտետային

 

Տոկոսագումարները կկազմեն՝

Ամսական մարում (մայր գումար + տոկոսագումար)

222,444

Ընդհանուր տոկոսագումար

3,346,668

Մարումների հանրագումար

13,346,668

 

Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է անվանական տոկոսադրույքի հիման վրա, որը կիրառվում է նվազող մնացորդի նկատմամբ, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման ու սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ 
հասցեում:

Գրավի գնահատում

Գրավադրվող անշարժ և շարժական գույքը ենթակա է գնահատման Բանկի հետ համագործակցող գնահատող ընկերություններից որևէ մեկի կողմից: Գնահատող ընկերության ընտրությունը կատարվում է Հաճախորդի կողմից: Գնահատման հաշվետվությունը, որպես կանոն, վավեր է հաշվետվության տրման օրվանից 2 ամսվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում (օրինակ՝ գների փոփոխություն) կարող է պահանջվել լրացուցիչ գնահատում:
Ոսկու գրավադրման դեպքում գնահատումն իրականացվում է Բանկի աշխատակցի կողմից:
Առաջնային շուկայից ավտոմեքենայի, շինարարական և գյուղատնտեսական տեխնիկայի ու այլ սարքավորումների ձեռքբերման դեպքում որպես գնահատված շուկայական արժեք կարող է հիմք ընդունվել ձեռք բերման պայմանագրով կամ հաշիվ-ապրանքագրով սահմանված գումարը:

Գնահատող ընկերությունների ցանկ

 

Գրավի առարկայի ապահովագրություն

Բանկը կարող է պահանջել գրավադրվող գույքի ապահովագրություն` ելնելով ֆինանսավորման նպատակից, գործարքից կամ գրավադրվող գույքի նկարագրից:
Ավտոտրանսպորտային միջոցների գրավադրման դեպքում կիրառվում է Կասկո ապահովագրություն:
Ապահովագրությունն իրականացվում է գնահատված շուկայական արժեքի չափով` ֆինանսավորման ամբողջ ժամանակահատվածի համար (եթե Բանկի որոշմամբ այլ բան նախատեսված չէ), Բանկի հետ համագործակցող ապահովագրական ընկերության կողմից:

Ապահովագրական ընկերությունների ցանկ

Ապահովագրական ընկերություն

Հասցե

Հեռախոսահամար

«Ինգո Արմենիա» ԱՓԲԸ

ք. Երևան, Հանրապետության փող., 51, 53, տարածքներ 47, 48, 50

(010) 592 121

«ՌԵՍՈ» ԱՓԲԸ

ք.Երևան, Կոմիտասի պող., 62 շենք

(060) 275 757, (098) 560 797

«Ռոսգոսստրախ-Արմենիա»ԱՓԲԸ

ք. Երևան, Հյուսիսային պողոտա 1

(010) 591 010

«Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ

ՀՀ, 0033, ք. Երևան, Ավետ Ավետիսյան 116/1 և 116/5 տարածք

(060) 500 060, (010) 543 594

 Բանկի հետ հաղորդակցման եղանակ

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել "Կոնվերս Բանկ" ՓԲԸ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:

 Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրում (ներառյալ ԱԱՀ)

  • Քաղվածքի տրամադրում մեկ անգամ (անկախ պարբերականությունից)` 0,
  • Կրկնօրինակի դեպքում1.

- Մինչև 1 ամիս վաղեմության ՝ 1,800 ՀՀ դրամ
- Երկու ամսից մինչև 1 տարի վաղեմության ՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ տարուց մինչև 3 տարի վաղեմության` 12,000 ՀՀ դրամ
- 3 տարի և ավելի վաղեմության (Բանկում պահպանված լինելու դեպքում)` 24,000 ՀՀ դրամ

  • Տարբեր հաստատություններ ներկայացնելու համար տեղեկանք1

- Մեկ ամսվա ընթացքում բացված հաշիվների դեպքում2՝ 5,000 ՀՀ դրամ
- Ավելի վաղ բացված հաշիվների դեպքում՝ 3,000 ՀՀ դրամ

  • Տեղեկանքներ/գրություններ

 Կատարված գործարքների վերաբերյալ
- Մինչև մեկ ամսվա վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ ամսից ավելի վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 5,000 ՀՀ դրամ
 Բանկում գրավադրված գույքի՝ հաջորդող գրավի/օտարման համաձայնության վերաբերյալ գրություն` 6,000 ՀՀ դրամ՝ գրավադրված յուրաքանչյուր գույքի համար

  • Գործարքի կատարման հիմքեր, և այլ փաստաթղթերի պատճեններ (յուրաքանչյուր փաստաթղթի համար)

 - Մինչև 1 ամիս վաղեմություն ունեցող՝ 1,800 ՀՀ դրամ
- Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող՝ 12,000 ՀՀ դրամ

Այլ ծառայությունների սակագներ (ներառյալ ԱԱՀ)

  • Քաղվածքների կամ այլ փաստաթղթերի փոստային առաքում

Ներհանրապետական և ԱՀ՝ 500 ՀՀ դրամ

 Միջազգային

- Օրենքով և պայմանագրով սահմանված լինելու դեպքում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին
- Այլ դեպքերում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 1,500 ՀՀ դրամ

  • Քաղվածքների կամ այլ փաստաթղթերի՝ Պատվիրակված առաքման փոստային ծառայության միջոցով առաքում

- Ներհանրապետական և ԱՀ՝ 3,000 ՀՀ դրամ
- Միջազգային` Առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 3,000 ՀՀ դրամ

  • Գրավադրված անշարժ գույքի հասցեում անձանց հաշվառման նպատակով Բանկի համաձայնության տրամադրում (գանձվում է համաձայնության տրամադրման համար՝ անկախ գրանցվողների քանակից)` 3,000 ՀՀ դրամ
  • Բանկում գրավադրված անշարժ գույքի սեփականության փաստաթղթերի փոփոխության համար համաձայնության տրամադրում3` 0.5%, նվազագույնը՝ 12,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 60,000 ՀՀ դրամ
  • Գրավադրված անշարժ գույքը վարձակալության հանձնելու թույլտվության տրամադրում` 12,000 ՀՀ դրամ
  • Գրավադրված ավտոմեքենայի հաշվառման համարանիշերի փոփոխման համաձայնության տրամադրում` 12,000 ՀՀ դրամ
  • Գրավադրված մեքենան վարձակալության հանձնելու թույլտվության տրամադրում` 8,000 ՀՀ դրամ
  • Գրավատուի կամ վարկառուի դիմումի հիման վրա գրավադրված գույքի մասնակի ազատում (բացառությամբ դրամական միջոցների և առարկայազուրկ մետաղական հաշիվների գրավադրման)` 20,000 ՀՀ դրամ (ըստ յուրաքանչյուր գույքի)
  • Վարկի պայմանների վերանայում4` 0.5%, նվազագույնը՝ 6,000 ՀՀ դրամ

1Նույն հաճախորդին տեղեկանքի և քաղվածքի միաժամանակյա տրամադրման և տեղեկանքի դիմաց գանձում նախատեսված լինելու դեպքում գանձումը կատարվում է միայն տեղեկանքի դիմաց:
2Մեկից ավելի գործող հաշիվ ունենալու պարագայում դիտարկվում է ավելի վաղ բացված հաշվի բացման ամսաթիվը՝ անկախ տեղեկանքում ներառվելու փաստից:
Սակագնի հաշվարկը կատարվում է՝ հիմք ընդունելով գրավի սկզբնական գնահատված արժեքը:
4 Սակագնի հաշվարկը կատարվում է` հիմք ընդունելով տրամադրված վարկի գումարը: Նախատեսված սակագները գանձվում են հաճախորդի կողմից վարկի պայմանների վերանայման դիմումը ներկայացնելու պահին:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

  • Վարկային հայտ-հարցաթերթիկ
  • ԱՔՌԱ հարցման, երաշխավորության համաձայնություններ
  • Հայտատու անհատ ձեռնարկատիրոջ, իրավաբանական անձի գործադիր մարմնի, լիազորված անձի, մասնակցի, իրական շահառուի, գրավատուի, երաշխավորի անձը հաստատող փաստաթուղթ (իրավաբանական անձ հանդիսանալու դեպքում՝ հիմնադիր փաստաթղթեր), հանրային ծառայությունների համարանիշ կամ տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ (չի պահանջվում, եթե ներկայացվում է նույնականացման քարտ)
  • Կանոնադրություն, պետական գրանցման վկայական բոլոր ներդիրներով և ՀՎՀՀ
  • Բաժնետիրական ընկերության դեպքում՝ տեղեկանք դեպոզիտարիայից բաժնետերերի վերաբերյալ
  • Որպես գրավ առաջարկվող միջոցների սեփականության իրավունքը հավաստող փաստաթուղթ, ձեռքբերման հիմք և սեփականատիրոջ անձը հաստատող փաստաթուղթ
  • Վերջին մեկ տարվա հարկային հաշվետվություններ
  • Տեղեկանք հարկային պարտավորությունների վերաբերյալ
  • Գործունեության ծավալման վայրի սեփականության վկայական կամ վարձակալության պայմանագիր, կամ հաճախորդի գործունեության վայրի նկատմամբ իրավունքը հաստատող այլ հիմք (օրինակ` տեղեկանք գյուղապետարանից)
  • Առաջարկվող գրավի գնահատման (վերագնահատման) նախնական և հիմնական (վարկի հաստատումից հետո) հաշվետվություն կամ արժեքի որոշման հիմք
  • Ընդհանուր ժողովի կամ միակ մասնակցի որոշման արձանագրության քաղվածք՝ ֆինանսավորում ստանալու, գույքի գրավադրման, երաշխավորության տրամադրման վերաբերյալ
  • Գրավի ապահովագրության վկայագրեր (ապահովագրության պահանջի դեպքում` վարկի հաստատումից հետո)
  • Տեղեկանք սահմանափակումների վերաբերյալ (վարկի հաստատումից հետո)
  • Այլ փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության
     

Ուշադրություն

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ տվյալները կտրամադրվեն վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմություն ունենալը հետագայում կարող է խոչընդոտել վարկի ստացման հարցում: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ստանալ Ձեր վարկային պատմության զեկույցը:

Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:

Գրավի իրացումից ստացված գումարը Ձեր վարկային պարտավորությունները մարելու համար բավարար չլինելու դեպքում, դրանք կարող են մարվել Ձեր և/կամ երաշխավորի այլ գույքի հաշվին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:

Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել մատուցվող լրացուցիչ ծառայությունների սակագները՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, փոստով ծանուցումն առաքելու միջոցով և հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է Հաճախորդի պատշաճ իրազեկում:

Եթե հայցվող վարկային միջոցները տրամադրվելու են նաև կամ բացառապես Ձեր՝ այլ կազմակերպություններում (բանկեր, վարկային կազմակերպություններ և այլն) գտնվող վարկային պարտավորությունների վերաֆինանսավորման նպատակով, ապա սույնով զգուշացնում ենք, որ Դուք պարտավոր եք մարել վերաֆինանսավորումից հետո այդ կազմակերպություններում չմարված տոկոսագումարները, տուժանքը, սպասարկման և այլ վճարները ինքնուրույն, որոնց չկատարման դեպքում Բանկը  պատասխանատվություն չի կրում:

 

Վարկը տրամադրելու դրական որոշման և մերժման գործոններ

Բանկը հակված է տրամադրել վարկը, եթե՝

  • Հայտատուն համապատասխանում է տվյալ վարկի տրամադրման պայմաններին և սահմանափակող դրույթներին,
  • Հայտատուն Բանկի պահանջով իր վարկային պարտավորությունն ապահովում է գրավով,
  • Հայտատուն գնահատման արդյունքում ճանաչվում է վարկունակ,
  • Հայտատուի ներկայացրած փաստաթղթերն արժանահավատ են և ներառում են բոլոր անհրաժեշտ տեղեկությունները,
  • Հայտատուի վարկային պատմությունը դրական է կամ բացակայում է:
  • Հայտատուի՝ վերոնշյալ պայմաններից ցանկացածին, ինչպես նաև Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ պահանջներին չհամապատասխանելը, կարող է հանգեցնել վարկի տրամադրման մերժմանը:

Վարկի տրամադրման որոշման մասին տեղեկացնելու և վարկը տրամադրելու ժամկետներ

  • Որոշման կայացումը տևում է առավելագույնը 10 բանկային օր:
  • Հաճախորդը տեղեկացվում է մեկօրյա ժամկետում:
  • Վարկային պայմանագրերը կնքվում են Հաճախորդի կողմից փաստաթղթերի ամբողջական փաթեթը Բանկ ներկայացնելուց հետո առավելագույնը 3 - 5 բանկային օրվա ընթացքում:
  • Վարկի փաստացի տրամադրումը հաճախորդին կատարվում է համապատասխան պետական մարմիններից գրավի իրավունքի վկայականը ստանալուն պես:

Վարկի ձևակերպման վայր և տրամադրման եղանակ

Վարկը տրամադրվում է Բանկի Գլխավոր գրասենյակում և մասնաճյուղերում:
Վարկի գումարը տրամադրվում է վարկառուին՝ հաշվին մուտքագրման եղանակով:

Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ

Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:

Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող., 15
«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ [email protected]
Հեռախոս` (+37460) 70-11-11
Ֆաքս` (+37410) 58-24-21

Կապ Բանկի հետ

Մանրամասների և հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝

  • այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
  • այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
  • զանգահարել +374 10 511211 հեռախոսահամարով
  • Viber ՝ +374 95 511211
  • Skype ՝ conversebank-callcenter

          Թարմացվել է 05.05.2021թ. 17:10       

Տեղեկատվական ամփոփագիր