Թեժ գիծ +37410 511 211

Էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների ձեռքբերման ֆինանսավորման ակցիա

 

Էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների ձեռքբերման ֆինանսավորման ակցիա

Ակցիան գործում է 2021թ. հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ

Ակցիայի շրջանակներում "Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ն (այսուհետ նաև Բանկ) ՀՀ քաղաքացի և/կամ ռեզիդենտ ֆիզիկական անձանց առաջնային և երկրորդային շուկաներից էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներ (Էլեկտրամոբիլներ) գնելու նպատակով վարկերը կտրամադրի հետևյալ պայմաններով.

Արժույթ

ՀՀ դրամ

Գումար

2,000,000 - 30,000,000 ՀՀ դրամ

Ժամկետ

Առաջնային շուկայից ձեռքբերման դեպքում՝ 24 - 84 ամիս

Երկրորդային շուկայից ձեռքբերման դեպքում՝ 12 - 48 ամիս

Տարեկան տոկոսադրույքներն ըստ կանխավճարի

 

Կանխավճար

Տոկոսադրույք1

PTI2

 

Վարկի գումարը մինչև 15 մլն ՀՀ դրամ կազմելու դեպքում

Վարկի գումարը 15 մլն ՀՀ դրամը գերազանցելու դեպքում

 

20 – 29.9%

Անվանական

13%

≤65%

≤65%

 

Փաստացի

14.17 - 16.67%

 

30% և ավելի

Անվանական

12%

չի կիրառվում

 

Փաստացի

13.04 - 15.51%

 

Հայտի ուսումնասիրության վճար

5,000 ՀՀ դրամ (գանձվում է միանվագ՝ վարկային հայտը մուտքագրելիս)

 

Տրամադրման վճար

Վարկի գումարի 1%, նվազագույնը՝ 20,000 ՀՀ դրամ

(գանձվում է միանվագ՝ մինչև վարկի տրամադրումը)

 

Վարկային հաշվի սպասարկման վճար

0

 

Գրավի առարկայի գնահատում3

Իրականացվում է Բանկի կողմից,

 

Նոտարական վավերացում

 

Գրավի իրավունքի գրանցում

 

Սահմանափակումներ

Երկրորդային շուկայից ձեռքբերման դեպքում էլեկտրոմոբիլի թողարկման տարեթիվը պետք է լինի 2017թ. և բարձր:

Վարկի համար դիմելու պահին վարկառուի տարիք՝ 21 - 55,

Վարկառուի և իր հետ ընդհանուր տնտեսություն վարող անձանց վարկային պատմության հանդեպ ներկայացվող պահանջներ.

- Վարկի համար դիմելու պահին հայտատուն/համավարկառուն չպետք է ունենա ժամկետանց գործող վարկային պարտավորություն (ներառյալ երաշխավորությունները):

- Վարկի համար դիմելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում հայտատուի/համավարկառուի բոլոր գործող և մարված վարկերի գծով չպետք է առկա լինի "ստանդարտ"-ից խիստ դասով դասակարգում (մարված "Հսկվող" դասով պարտավորության առկայության դեպքում կարող է դիտարկվել վարկային հայտ, սակայն տարեկան անվանական տոկոսադրույքը կսահմանվի 1 տոկոսային կետով բարձր), ինչպես նաև հանրագումարային 25 և ավելի օր ուշացում (պայմանները չեն տարածվում երաշխավորությունների վրա):

- Հայտատուի հետ ընդհանուր տնտեսություն վարող անձինք վարկի համար դիմելու պահին չպետք է ունենան գործող ժամկետանց և/կամ "ստանդարտ"-ից խիստ դասով դասակարգված վարկային պարտավորություն (ներառյալ երաշխավորությունները):

 

1 Առաջնային շուկայից Էլեկտրամոբիլ գնելու դեպքում տարեկան անվանական տոկոսադրույքը կսահմանվի 0.5 տոկոսային կետով ցածր:

2 PTI - Տվյալ վարկի սպասարկմանն ուղղվող ամսական գումարի (ներառյալ՝ մայր գումար, տոկոսագումար, սպասարկման վճար)՝ ժամանակացույցով սահմանվող առավելագույն մեծության և վարկառուի/համավարկառուների և վերջիններիս հետ ընդհանուր տնտեսություն վարող անձանց ամսական զուտ եկամուտների հանրագումարի տոկոսային հարաբերակցություն.

Առաջնային շուկայից ձեռքբերման դեպքում վարկ/գրավ հարաբերակցությունը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով ավտոսրահի կողմից տրամադրված տեղեկանքում ներկայացված արժեքը կամ համագործակցող կազմակերպության հետ կնքված պայմանագրի/համաձայնագրի շրջանակներում ամրագրված մեծությունը:

 

Ընդհանուր դրույթներ և պայմաններ

 

Վարկառու հաճախորդներին տրամադրվող այլ բանկային պրոդուկտներ

«Converse Mobile» հավելվածի տրամադրում և սպասարկում

0

Հաշվարկային քարտի տրամադրում

Քարտատեսակ

Visa Gold

Արժույթ

ՀՀ դրամ

Սահմանաչափ

200,000 ՀՀ դրամ

Ժամկետ

36 ամիս

Տարեկան անվանական տոկոսադրույք

15%

Տարեկան փաստացի տոկոսադրույք

16.34%

Այլ պայմաններ և սակագներ՝ համաձայն Բանկի համապատասխան ծառայության դրույթների (տես ծառայությունների անվանումներին կից հղումներում):

Վաղաժամկետ մարում

Հաճախորդն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում, եթե վարկային պայմանագրով ավելի երկար ժամկետ նախատեսված չէ (մտածելու ժամանակ): Այդ դեպքում հաճախորդը պարտավոր է վարկի գումարն օգտագործելու համար Բանկին վճարել տոկոսներ, որոնք հաշվարկվում են վարկային պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան: Վարկային պայմանագրի լուծման հետ կապված որևէ այլ հատուցում հաճախորդից պահանջվել չի կարող:
Հաճախորդն իրավունք ունի վարկային պայմանագրով նախատեսված պարտավորությունները ժամկետից շուտ կատարել (մարել)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ:
Վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու) դեպքում համամասնորեն կնվազեցվի վարկավորման ընդհանուր ծախսը:

Տույժեր և տուգանքներ

Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում Վարկառուն Բանկին վճարում է տույժ` ժամկետանց գումարի 0.13% ուշացման յուրաքանչյուր օրվա համար:
Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ` - տույժ/տուգանք - տոկոսագումար - մայր գումար:
Մինչև 15 մլն ՀՀ դրամ գումարի չափով տրամադրված վարկերի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն կիրառվում:
15 մլն ՀՀ դրամ գումարը գերազանցող վարկերի համար գործողության առաջին 3 տարիների ընթացքում վաղաժամկետ ամբողջական մարման դեպքում կիրառվում է տուգանք վարկի սկզբնական գումարի 3%-ի չափով: Վարկային պայմանագրի գործողության մնացած ժամանակահատվածի համար Վարկը վաղաժամկետ մարելու տուգանք սահմանված չէ:

Մարման հաճախականություն և եղանակ

1. "Անուիտետային" (հավասարաչափ ամսական մարում), որում մայր գումարը և կուտակված տոկոսները ներառված են փոփոխական մասերով:
2. "Զսպանակաձև" (նվազող ամսական մարում), որում մայր գումարը ներառված է հավասար չափով, իսկ կուտակված տոկոսները` փոփոխական:

Ապահովում

  • Ձեռքբերվող Էլեկտրամոբիլի գրավ
  • Առնվազն մեկ երաշխավոր/համավարկառու

Երաշխավորին ներկայացվող պահանջներ

Երաշխավորը

  •  պետք է ունենա կայուն հիմնավորված եկամուտ կամ սեփականության/համասեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք,
  • վարկի տրամադրման պահին կարող է ունենալ առավելագույնը 3 գործող երաշխավորություն` տրամադրված այլ անձանց պարտավորությունների դիմաց, որոնց պարտավորությունները ժամկետանց չեն,
  • վարկի տրամադրման պահին չպետք է ունենա խնդրահարույց, իսկ վերջին 12 ամիսների ընթացքում 30 և ավելի օր ժամկետանց պարտավորություններ,
  • չի կարող միաժամանակ հանդես գալ որպես համավարկառու:

Երաշխավորության վերաբերյալ բացատրական տեղեկատվություն
Եթե վարկառուն չկատարի իր պարտավորությունները, ապա երաշխավորն է վճարելու նրա փոխարեն, վատանալու է նաև երաշխավորի վարկային պատմությունը և հնարավոր է՝ երաշխավորը զրկվի իր սեփական գույքից:

Կոնվերս Բանկը

  • երաշխավորին կտրամադրի վարկային և երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ,
  •  հաղորդակցումը կիրականացնի երաշխավորի կողմից ընտրված եղանակով,
  •  առնվազն 7 օր առաջ կծանուցի պայմանագրի պայմանների փոփոխության մասին,
  •  1 օր առաջ կհիշեցնի առկա պարտավորության վերաբերյալ,
  •  վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո այդ մասին կտեղեկացնի երաշխավորին:

Երաշխավորն իրավունք ունի

  • ցանկացած ժամանակ Բանկից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին,
  •  վարկառուից հետ ստանալու իր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:

Տոկոսագումարների հաշվարկման օրինակ

Հետևյալ պայմաններով վարկի դեպքում՝

Վարկի գումար

10,000,000 ՀՀ դրամ

Անվանական տոկոսադրույք

13%

Մարման ժամկետ

5 տարի

Մարման տեսակ

Անուիտետային

Տոկոսագումարները կկազմեն՝

Ամսական մարում (մայր գումար + տոկոսագումար)

227,531

Ընդհանուր տոկոսագումար

3,651,844

Մարումների հանրագումար

13,651,844

Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է անվանական տոկոսադրույքի հիման վրա, որը կիրառվում է նվազող մնացորդի նկատմամբ, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման ու սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ հասցեում:

Բանկի հետ հաղորդակցման եղանակ

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել "Կոնվերս Բանկ" ՓԲԸ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:

Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրում (ներառյալ ԱԱՀ)

  •  Քաղվածքի տրամադրում ՀՀ օրենսդրությամբ և/կամ պայմանագրով սահմանված պարբերականությամբ հաճախորդի նախընտրած եղանակով՝ 0,
  •  ՀՀ օրենսդրությամբ և/կամ պայմանագրով սահմանված պարբերականությամբ էլեկտրոնային եղանակով տրամադրված քաղվածքների՝ հաճախորդի ցանկությամբ հավելյալ տրամադրում վերջինիս նախընտրելի եղանակով և նախընտրելի ժամանակահատվածի համար (յուրաքանչյուր ժամանակահատվածի համար մեկ անգամ)՝ 0
  • Քաղվածքի տրամադրում նախորդ կետերում սահմանված պարբերականությունից բացի1՝
    - մինչև 3 տարի վաղեմության՝ 1,000 ՀՀ դրամ
    - 3 տարի և ավելի վաղեմության (Բանկում պահպանված լինելու դեպքում)՝ 3,000 ՀՀ դրամ
  •  Տարբեր հաստատություններ ներկայացնելու համար տեղեկանք1
    - Մեկ ամսվա ընթացքում բացված հաշիվների դեպքում2՝ 5,000 ՀՀ դրամ
    - Ավելի վաղ բացված հաշիվների դեպքում՝ 3,000 ՀՀ դրամ
  •  Տեղեկանք՝ Բանկի ինտերնետային կայքի միջոցով ներկայացված հայտի հիման վրա՝ 3,000 ՀՀ դրամ
  • Տեղեկանքներ/գրություններ
    Կատարված գործարքների վերաբերյալ
    - Մինչև մեկ ամսվա վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 3,000 ՀՀ դրամ
    - Մեկ ամսից ավելի վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 5,000 ՀՀ դրամ
    Բանկում գրավադրված գույքի՝ հաջորդող գրավի/օտարման համաձայնության վերաբերյալ գրություն` 6,000 ՀՀ դրամ՝ գրավադրված յուրաքանչյուր գույքի համար
  •  Գործարքի կատարման հիմքեր, և այլ փաստաթղթերի պատճեններ (յուրաքանչյուր փաստաթղթի համար)
    - Մինչև 1 ամիս վաղեմություն ունեցող՝ 1,800 ՀՀ դրամ
    - Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող՝ 3,000 ՀՀ դրամ
    - Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող՝ 12,000 ՀՀ դրամ

Այլ ծառայությունների սակագներ (ներառյալ ԱԱՀ)

  • Քաղվածքների կամ այլ փաստաթղթերի փոստային առաքում
    Ներհանրապետական և ԱՀ՝ 0
    Միջազգային

    - Օրենքով և պայմանագրով սահմանված լինելու դեպքում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին
    - Այլ դեպքերում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 1,500 ՀՀ դրամ
  • Քաղվածքների կամ այլ փաստաթղթերի՝ Պատվիրակված առաքման փոստային ծառայության միջոցով առաքում
    - Ներհանրապետական և ԱՀ՝ 3,000 ՀՀ դրամ
    - Միջազգային` Առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 3,000 ՀՀ դրամ
  •  Գրավադրված ավտոմեքենայի հաշվառման համարանիշերի փոփոխման համաձայնության տրամադրում` 12,000 ՀՀ դրամ
  •  Գրավադրված մեքենան վարձակալության հանձնելու թույլտվության տրամադրում` 8,000 ՀՀ դրամ
  •  Գրավատուի կամ վարկառուի դիմումի հիման վրա գրավադրված գույքի մասնակի ազատում` 20,000 ՀՀ դրամ (ըստ յուրաքանչյուր գույքի)
  •  Վարկի պայմանների վերանայում3՝ 0.5%, նվազագույնը՝ 12,000 ՀՀ դրամ

1 Նույն հաճախորդին տեղեկանքի և քաղվածքի միաժամանակյա տրամադրման և տեղեկանքի դիմաց գանձում նախատեսված լինելու դեպքում գանձումը կատարվում է միայն տեղեկանքի դիմաց:
2 Մեկից ավելի գործող հաշիվ ունենալու պարագայում դիտարկվում է ավելի վաղ բացված հաշվի բացման ամսաթիվը՝ անկախ տեղեկանքում ներառվելու փաստից:
3 Սակագնի հաշվարկը կատարվում է` հիմք ընդունելով տրամադրված վարկի գումարը: Նախատեսված սակագները գանձվում են հաճախորդի կողմից վարկի պայմանների վերանայման դիմումը ներկայացնելու պահին:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

1.

Վարկային հայտ-հարցաթերթիկ:

2.

Անձը հաստատող փաստաթուղթ, Հանրային ծառայությունների համարանիշ կամ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տրամադրված տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ (չի պահանջվում, եթե ներկայացվում է նույնականացման քարտ):

3.

Բնակության վայրի մասին տեղեկանք` համատեղ բնակվող ընտանիքի անդամների վերաբերյալ նշումով:

4.

Տեղեկանք աշխատավայրից, որի տրամադրման ժամկետը Բանկ ներկայացնելու օրվա դրությամբ չպետք է գերազանցի 20 օրացուցային օրը (կարող է պահանջվել նաև գործատուի կողմից տրամադրվող տարեկան անհատական հաշվետվության պատճենը):
Տեղեկանք կարող է չպահանջվել, եթե Վարկառուն դիմելուն նախորդող առնվազն 6 ամիսների ընթացքում աշխատավարձը ստացել է Բանկի միջոցով:

4.1

Ոչ ձեռնարկատիրական այլ գործունեության իրականացման դեպքում (օր.` ներդրումային գործունեություն, գույքի վարձակալություն, ներդրումներ ավանդներում և այլն) պետք է ներկայացվի տեղեկանք այդ գործունեությունից ստացված եկամուտների վերաբերյալ:

4.2

Ձեռնարկատիրական գործունեության իրականացման դեպքում`

  • տեղեկանք գործունեությունից ստացված եկամուտների վերաբերյալ՝ իրավաբանական անձանց համար,
  • ֆինանսական վերլուծություն՝ անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց համար:
     

Հայտատուի ԱՁ հանդիսանալու դեպքում՝ տեղեկանք ՊԵԿ-ից՝ պետության հանդեպ վերջինիս ունեցած պարտավորությունների վերաբերյալ, նաև անհրաժեշտության դեպքում՝ լիցենզավորում կամ որոշակի գործունեություն իրականացնելու թույլտվություն պահանջող գործունեությամբ զբաղվելու պարագայում՝ համապատասխան լիցենզիա և/կամ թույլտվություն, եթե վերջինս հանդիսանում է վարկառուի եկամտի վրա էական ազդեցություն ունեցող գործոն:

5.

Ավտոսրահի կողմից տրամադրված տեղեկանք, որում պետք է նշված լինի Ավտոմեքենայի մակնիշը և մոդելը, կոմպլեկտացիան, VIN կոդը, շարժիչի հզորությունը և արժեքը (առաջնային շուկայից ձեռքբերման դեպքում):

6.

Ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր (առաջնային շուկայից ձեռքբերման դեպքում՝ վարկի հաստատումից հետո), որը վերադարձվում է վարկառուին` տրանսպորտային միջոցի գրավի պետական գրանցման վկայականը Բանկին հանձնելուց հետո:

7.

Ավտոմեքենայի սեփականության իրավունքի վկայական (առաջնային շուկայից ձեռքբերման դեպքում՝ վարկի հաստատումից հետո):

8.

Ավտոմեքենայի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք (վարկի հաստատումից հետո):

9.

Վարկառուի և գրավատուների (եթե տարբեր են) ամուսնության վկայականեր (առկայության դեպքում)

10.

Բանկի պահանջով՝ այլ փաստաթղթեր:

Ուշադրություն

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ տվյալները կտրամադրվեն վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմություն ունենալը հետագայում կարող է խոչընդոտել վարկի ստացման հարցում: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ստանալ Ձեր վարկային պատմության զեկույցը:

Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:

Գրավի իրացումից ստացված գումարը Ձեր վարկային պարտավորությունները մարելու համար բավարար չլինելու դեպքում, դրանք կարող են մարվել Ձեր և/կամ երաշխավորի այլ գույքի հաշվին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:

Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել մատուցվող լրացուցիչ ծառայությունների սակագները՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, փոստով ծանուցումն առաքելու միջոցով և հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է Հաճախորդի պատշաճ իրազեկում:

Մինչև 15 մլն ՀՀ դրամ գումարի չափով վարկ ստանալու համար դիմելիս Բանկը Ձեզ կտրամադրի սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք Վարկի անհատական պայմանները:

Վարկը տրամադրելու դրական որոշման և մերժման գործոններ

Բանկը հակված է տրամադրել վարկը, եթե

  •  Հայտատուն համապատասխանում է տվյալ վարկի տրամադրման պայմաններին և սահմանափակող դրույթներին,
  • Հայտատուն Բանկի պահանջով իր վարկային պարտավորությունն ապահովում է գրավով,
  •  Հայտատուն գնահատման արդյունքում ճանաչվում է վարկունակ,
  •  Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը և տեղեկանքներն արժանահավատ են և ներառում են բոլոր անհրաժեշտ տեղեկությունները,
  •  Հայտատուի վարկային պատմությունը դրական է կամ բացակայում է:
  • Հայտատուի՝ վերոնշյալ պայմաններից ցանկացածին, ինչպես նաև Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ պահանջներին չհամապատասխանելը կարող է հանգեցնել վարկի տրամադրման մերժմանը:

Վարկի տրամադրման որոշման մասին տեղեկացնելու և վարկը տրամադրելու ժամկետներ

Որոշման կայացումը տևում է առավելագույնը 7 բանկային օր, Հաճախորդը տեղեկացվում է մեկօրյա ժամկետում, Վարկը տրամադրվում է 7 բանկային օրվա ընթացքում:

Վարկի ձևակերպման վայր և տրամադրման եղանակ

Վարկը տրամադրվում է Բանկի Գլխավոր գրասենյակում և մասնաճյուղերում: Վարկի գումարը փոխանցվում է վարկառուի, իսկ առաջնային շուկայից ձեռքբերման դեպքում՝ ավտոսրահի հաշվին:

Ձեր ֆինանսական տեղեկատուն

"Ձեր ֆինանսական տեղեկատուն" ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է՝ https://www.fininfo.am/compare-car-loans:

Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ

Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:

Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող. 15,
"Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ [email protected]
Հեռախոս` (+37460) 70-11-11
Ֆաքս` (+37410) 58-24-21

Կապ Բանկի հետ

Մանրամասների և հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝

  •  այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
  • այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
  • զանգահարել +374 10 511211 հեռախոսահամարով
    Viber՝ +374 95 511211
    Skype՝ conversebank-callcenter
     

Տեղեկատվական ամփոփագիր