Թեժ գիծ +37410 511 211

ՀՀ դրամով պարտատոմսեր

"ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ" ՓԲԸ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎԱԾ ՀՀ ԴՐԱՄՈՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի 26/03/2021թ. N 1/170Ա որոշման համաձայն գրանցվել է "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից թողարկված պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:

Ծրագրային ազդագիրը հրապարակվել է Բանկի ինտերնետային կայքում 01.04.2021թ:

Ծրագրային ազդագրի էլեկտրոնային տարբերակը կարելի է ներբեռնել սեղմելով այստեղ, իսկ թղթային տարբերակը` այցելելով "Կոնվերս Բանկ" ՓԲԸ գլխամասային գրասենյակ, հասցե՝ ք. Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան 26/1:

Համաձայն ՀՀ Կենտրոնական Բանկի նախագահի 04/06/2021 N 1/308Ա Որոշման հաստատվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2021 թվականի մարտի 26-ի թիվ 1/170Ա որոշմամբ գրանցված ծրագրային ազդագրի լրացումը: Լրացման էլետրոնային տարբերակը կարելի է ներբեռնել սեղմելով այստեղ:

Թողարկման դրամային տրանշի տեղաբաշխումը սկսվել է 2021 թվականի ապրիլի 20-ին և ավարտվել 2021 թվականի հուլիսի 19-ին: Այս տրանշով տեղաբաշխվել է 3,000,000,000 ՀՀ դրամ անվանական արժեքով պարտատոմս:

Հայաստանի Ֆոնդային Բորսա ԲԲԸ Գլխավոր տնօրենի 11 օգոստոսի 2021թ. NՑՊ-029-08/21 որոշման համաձայն, "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից թողարկված և տեղաբաշխված ՀՀ դրամով պարտատոմսերը ընդգրկվել են Հայաստանի Ֆոնդային Բորսա ԲԲԸ հիմնական Abond ցուցակում:

Որոշումն ուժի մեջ է մտնում սույն թվականի օգոստոսի 16-ից:

Պարտատոմսերի շուկա ստեղծողն է "ԱյԴի Բանկ" ՓԲԸ-ն:
 

Պարտատոմսերի էական պայմաններ

Թողարկող "Կոնվերս Բանկ" ՓԲԸ
Դաս Անվանական արժեկտրոնային
Անվանական արժեք 50,000 ՀՀ դրամ
Ընդհանուր ծավալ 3,000,000,000 ՀՀ դրամ
Շրջանառության ժամկետ 36 ամիս
Արժեկտրոնային եկամտաբերություն 9.75%
Արժեկտրոնների վճարման պարբերականություն կիսամյակային
Տեղաբաշխող "Կոնվերս Բանկ" ՓԲԸ
 

 

"Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին" ՀՀ օրենքի համաձայն Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:


Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը կարելի է ներբեռնել սեղմելով այստեղ:

Տեղեկացնում ենք, որ 01.03.20թ.-ից ուժի մեջ է մտել Հարկային Օրենսգրքի փոփոխված տարբերակն, ըստ որի Բանկի կողմից թողարկած պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտից ֆիզիկական անձանց համար 10% եկամտային հարկ, իսկ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց համար՝ 10% շահութահարկ չի գանձվելու:

 

Հաշվիչ

 

Պարտատոմսերի ծրագրային ազդագիր

Պարտատոմսերի ծրագրային ազդագրի լրացում

Թողարկման վերջնական պայմաններ

Մեկ պարտատոմսի գինը տեղաբաշխման ժամկետի ընթացքում