Hot Line +37410 511 211

News

Ռոք-Երկխոսություն EmpYraY խմբի մասնակցությամբ

26.09.2012

Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ՝ սեպտեմբերի 24-ին Ազնավուրի հրապարակում տեղի ունեցավ Rock-CONVERSation (Ռոք-երկխոսություն) համերգը՝ EmpYraY խմբի մասնակցությամբ:

Միջոցառման կազմակերպմամբ Բանկը երկու նպատակ էր հետապնդում. երաժշտական-ժամանցային հարթակի շուրջ հավաքել իր հաճախորդներին և ուրախ ժամանցի առիթ ստեղծել: Եվ իհարկե գլխավոր նպատակը ուսանողների համար նախատեսված ծառայությունների և առաջարկների ներկայացումն էր. ուսման վարկավորում, ուսանողական քարտեր և ուսանողական փաթեթներ: Համերգային ծրագիրն ուղեկցվեց նաև խաղ-մրցույթներով, որոնց հաղթողներին տրվեցին մի շարք նվերներ Կոնվերս Բանկի կողմից, հնարավորություն անվճար մասնակցելու Կոնվերս Բանկի ուսումնական կենտրոնի դասընթացներին: Ներկա բոլոր ուսանողներին տրվեցին ուսանողական քարտերի նմուշներ, որոնք 5 աշխատանքային օրվա ընթացքում Կոնվերս Բանկի ցանկացած մասնաճյուղ ներկայացնելով, հնարավոր է ստանալ իրականը՝ առանց տարեկան սպասարկման վճարի: ՛՛Այս ամենի նպատակն է, նախ ուսանողների համար նախատեսված ծառայությունները դարձնել առավել մատչելի, և երկրորդ՝ երիտասարդության մեջ դաստիարակել բանկային-ֆինանսական ծառայություններից օգտվելու մշակույթը՛՛,-նշեց Բանկի գործադիր տնօրեն Տ. Դավթյանը:

Բանկի ներկայացուցիչները նաև խոստացան, որ նմանատիպ միջոցառումները կլինեն շարունակական:

← Back to the list